Թուրքիա. Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը կարեւոր է տարածաշրջանի էներգետիկ անվտանգության համար

PanARMENIAN.Net - «Թուրքիա` Կասպից-Սեւ ծով, նավթ եւ բնական գազ-2006» խորհրդաժողովում, որը անցավ Անկարայում Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության նախաձեռնությամբ, հատուկ ընդգծվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կարեւոր դերը տարածաշրջանի երկրների եւ ողջ աշխարհի էներգետիկ անվտանգության համար: Խորհրդաժողովի մասնակիցներին ուղղավծ ուղերձում Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Հիլմի Գյուլերը նշեց, որ այս տարի երկու նախագծերն էլ կհանձնվեն շահագործման, իսկ շուտով կյանքի կկոչվի նաեւ Ղազախստանի նավթը ԲԹՋ տեղափոխող խողովակաշարը: Նրա խոսքերով, ածխաջրածնային ռեսուրսների տեղափոխման գործում Թուրքիան «կամրջի» դեր կկատարի Կասպից տարածաշրջանի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի միջեւ, իսկ Ջեյհանը ամենխոշոր տերմինալը կդառնա Միջերկրական ծովի ափերին:



Նաեւ նշվեց, որ կրճատվել են Սեւ ծովով նավթի փոխադրումները` Բոսպորի եւ Դարդանելի ներղուցներով: Հաղորդելով, որ անցյալ տարի այդ երթուղով տեղափոխվել է շուրջ 150 մլն տոննա հում նավթ, նախարարն ընդգծել է, որ եթե չլինեն ստորջրյա եւ վերգետնյա խողովակաշարեր, ապա 2009 թվականին տվյալ թիվը կարող է հասնել 200 մլն տոննայի, հաղորդում է ԱզերԹաջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---