Յուրի Մերզլյակովը խորհրդակցություններ կանցկացնի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մտադիր է ապրիլի 21-ին խորհրդակցություններ անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Խորհրդակցությունները տեղի կունենան Է.Մամեդյարովի Մոսկվա կատարելիք մեկօրյա այցի շրջանակներում, ուր նա կմեկնի ԱՊՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին մասնակցելու նպատակով: Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիական հարցեր, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---