Ստորագրվել է Չճանաչված պետությունների միության ստեղծման հռչակագիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին երեք չճանաչված հանրապետությունների` Աբխազիայի, Մերձդնեստրի ու Հարավային Օսիայի նախագահները Սուխումիում ստորագրել են «Հանուն ժողովրդավարության ու ժողովուրդների իրավունքի» Միության սետղծման վերաբերյալ հռչակագիրը: Չճանաչված պետությունների միության առջնակարգ նպատակը կդառնա, ըստ հռչակագրի տեքստի, «ԽՍՀ Միության փլուզման քաղաքական-իրավական ձեւակերպումը` Աբխազիայի Հանրապետության, Մերձդնեստրի Մոլդովայի Հանրապետության, Հարավային Օսիայի Հանրապետության միջազգային ճանչման միջոցով»: Այդպիսով, «զենքը ձեռքներին իրենց անկախության իրավունքը պաշտպանած հանրապետությունների ղեկավարները հայտարարում են, որ այժմ խաղաղ ճանապարով ձգտելու են դրանց պաշտոնական ճանաչմանը»:



Հանդիպման ընթացքում Սերգեյ Բագապշը, Իգոր Սմիրնովը եւ Էդուարդ Կոկոյտին բազմաթիվ անգամներ ընդգծել են, որ ստեղծվող միությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում, իսկ փոխօգնությունը ուղղված է լինելու միայն հանրապետությունների տնտեսության զարգացմանը: Այն մասին, որ կողմերը պատրաստվում են բացառապես խաղաղ եղանակներ եւ քաղաքական միջոցներ օգտագործել ընդհանուր խնդիրների լուծման համար, ասվում է նաեւ հռչակագրի տեքստում: «Ստեղծվող Միությունն ուղղված չէ երրորդ պետության կամ միջազգային կազմակերպությունների դեմ»,- նշվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:



Իսկ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ քաղաքական վարչությունում Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հրաժարվեցին մեկնաբանել ԼՂՀ պատվիրակության բացակայությունը «չճանաչված» պետությունների ղեկավարների հանդիպմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---