Մոսկովյան մետրոյում հայերի վրա զինված հարձակման գործով կասկածյալ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են Լիպեցք քաղաքի 24-ամյա բնակչի, որին կասկածում են հայերի վրա զինված հարձակում կատարելու մեջ: Միեւնույն ժամանակ, Մոսկվայի դատախազությունը ծեծկռտուքի փաստով հարուցված քրական գործը վերաորակել է «Ազգային պատկանելիության հատկանիշներով ատելության հարուցման» հոդվածի: Ծեծկռտուքը, որի արդյունքում երկու հայ դանակահարություններ էին ստացել, տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը «Կուզնեցկիյ մոստ» կայարանի մոտ: Սկզբում մայրաքաղաքի դատախազությունը տեղի ունեցածը որակել է որպես «խուլիգանություն»` գործ հարուցելով քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հայտնում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---