«Նյու Յորք լայֆը» սկսում է վճարել ապահովագրական գումարները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին

PanARMENIAN.Net - Այսօրվանից «Նյու Յորք լայֆ ինշուրանս» (New York Life Insurance Co.) ընկերությունը կսկսի վճարել գումարները Ցեղասպանության տարիներին ընկերությունում ապահովագրված անձանց ժառանգներին: Դատավորն այսօր հրահանգ է տալու, որ շուրջ 3,5 հազար մարդ ստանան իրենց գումարները: Մինչեւ սեպտեմբերի վերջը կամ հոկտեմբերի սկիզբը նաեւ Հայաստանում բնակվող Ցեղասպանության զոհերի ժառանգները կստանան իրենց գումարները», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հավաքական շահերը ներկայացնող փաստաբաններից Վարդգես Եղիայանը: Նրա խոսքերով, «մոտավորապես 1600-1700 դիմում է ստացվել Հայաստանից, նույնքան` Միացյալ Նահանգներից: Շուրջ 500 դիմում կար Եվրոպայից»:



Ընթացքի մեջ է Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության գործը: Նախապատրաստվում է հատուկ ինտերնետային էջ, որտեղ կհրապարակվեն այն մարդկանց անունները, ովքեր ժամանակին ապահովագրվել էին AXA ընկերությունում: Երկուշաբթի օրը փաստաբանները ներկայանալու են դատարան` գերմանական Deutche Bank-ի գործով: Դրանից հետո կան այլ` ֆրանսիական եւ անգլիական ապահովագրական ընկերություններից գումարները ստանալուն ուղղված աշխատանքներ: «Այս գործընթացն անպայման շարունակվելու է», - եզրափակեց Վարդգես Եղիայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---