Էրդողան. Որոշակի ուժեր «փորձում են արատավորել թուրք ժողովրդի փառավոր պատմությունը»

PanARMENIAN.Net - Որոշակի ուժեր «փորձում են արատավորել թուրք ժողովրդի փառավոր պատմությունը», որի տիպիկ օրինակը Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններն են: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը: «Դժվար է գտնել մի ազգ, որը նման լայնածավալ պատմական անցյալ ունի: Որպես Թուրքիայի վարչապետ ես անձամբ առաջարկեցի Հայաստանին ստեղծել համատեղ գիտական հանձնաժողով, որը կուսումնասիրեր Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիների իրադարձությունները»,-ասել է Ռ.Էրդողանն` ընդգծելով, որ իր գլխավորած կառավարությունը կանի ամեն հնարավորը աջակցելու համար Թուրքիայի լեզվի եւ պատմության գերատեսչությունների գործունեությանը: «Այս երկու գերատեսչությունները Թուրքական Հանրապետության կայացման ժամանակվա կարեւորագույն ժառանգությունն են»,-ամփոփել է Թուրքիայի վարչապետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---