Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի երկու ֆակուլտատիվ արձանագրությունների մասնակից

PanARMENIAN.Net - Հայաստանը միացել է երկու ֆակուլտատիվ արձանագրությունների` Կտտանքների մասին կոնվենցիային եւ Կանանց հանդեպ խտրականության վերացման վերաբերյալ կոնվենցիային, որի վերաբերյալ փաստաթղթերը պահպանման համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Եգանյանը: Ֆակուլտատիվ արձանագրությունը կանանց խտրականության ցանկացած դրսեւորում վերացնելու մասին հավանության արժանացավ 1999 թվականին: Այն իրավունք է տալիս մասնավոր անձանց բողոքել ՄԱԿ-ի հատուկ Կոմիտեին մասնակից պետության կողմից Կոնվենցիայում շարադրված կանանց իրավունքները ոտնահարելու դեմ:



Կտտանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ոտնահարող վարվեցողության եւ պատժի մասին ֆակուլտատիվի կոնվենցիան հավանության արժանացավ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին եւ ուժի մեջ մտավ ընթացիկ տարվա հունիսի 22-ին: Այն հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի փորձագետներին այցելել կոնվենցիայի մասնակից երկրի բանտեր եւ մեկուսարաններ եւ կոչ է անում ստեղծել կտտանքների կանխարգելման ազգային մեխանիզմներ, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---