«Շուշիի վերածնունդ» հիմնադրամը հայտարարել է քաղաքի վերականգնման գործընթացի սկիզբը 5 հոկտեմբերի 2006 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Շուշի քաղաքում տեղի ունեցան «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի շնորհանդեսը եւ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նիստը: Միջոցառումներին մասնակցում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները` նրա նախագահ, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, հանրապետության նախարարների կաբինետի անդամներ, Շուշի քաղաքի ղեկավարության ներկայացուցիչներ: «Շուշիի վերածնունդ» հիմնադրամն այսօր հայտարարում է քաղաքի երբեմնի փառքը, նրա մշակութային, կրթական եւ լուսավորչական ավանդույթները վերականգնելու նպատակով ազգային նյութական եւ հոգեւոր ներուժի միավորման գործընթացի սկիզբը: Այս միջոցառումները սկիզբը կդառնան այն դժվարին ճանապարհի, որն, անտարակույս, կպահանջի մեծ ջանքեր: Հայոց այս փառավոր քաղաքի ազատագրումից հետո անցել է 14 տարի, սակայն Շուշին դեռեւս ավերակների մեջ է գտնվում եւ սրտի թրթիռով սպասում է մեր ուշադրությանն ու հոգածությանը: Մեր հիմնադրամն իր առջեւ ունի հետեւյալ նպատակները. հիշեցնել Շուշիի փառավոր անցյալի մասին, մարդկանց մոտ սեր արթնացնել քաղաքի նկատմամբ, որն անգնահատելի դեր եւ նշանակություն ունի հայոց պատմության մեջ, միավորել ազգային ներուժը` հանուն քաղաքի վերականգնման»,-հայտարարվեց հիմնադրամի շնորհանդեսի ժամանակ: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը նշեց, որ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամն արդեն վայելում է հանրապետության ղեկավարության որոշակի վստահությունը եւ հույս հայտնեց, որ իր հետագա աշխատանքով այն կամրապնդի այդ վստահությունը: ԼՂՀ նախարարների կաբինետի ղեկավարը արտահայտվեց Շուշի քաղաքին զորակցող բոլոր կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտության օգտին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |