ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին եւ հուսով է, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Մինջին Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, նրա այցը Բաքու ենթադրում է մի շարք հարցերի քննարկում, այդ թվում` հարաբերությունները Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ եւ իրավիճակը տարածաշրջանում: Այցի շրջանակներում Ռ.Սիմոնսը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդել է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---