ԵԱՀԿ ապագա նախագահ. Հակամարտությունների կարգավորման հարցում մենք ելնելու ենք առկա իրողություններից19 դեկտեմբերի 2006 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, որը հունվարից ստանձնելու է ԵԱՀԿ֊-ի նախագահությունը, Մոսկվայում հայտարարել է, որ Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում ելնելու է առկա արդյունքներից եւ նախաձեռնություններից: «Մենք կաշխատենք այն արդյունքների հիման վրա, որոնք արդեն առկա են տվյալ բնագավառում»,֊ - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ անցած շաբաթ Իսպանիայի արտգործնախարարի հետ հանդիպել էին ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները, որոնք նրան ծանոթացրել էին ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների մանրամասներին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |