Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ին Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւն ընդունելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը ընդունելու համար` պնդելով, թե այն «քաղաքական շարժառիթներ ունի»: «Պարզ է, որ այդ բանաձեւը Սենատի օրակարգ բերելու նպատակը ծառայում է սոսկ քստմնելի սպանությունը քաղաքական նպատակներով շահարկելուն` 1915 թվականի իրադարձություններին անդրադառնալու միջոցով», - հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է նաեւ, որ երկրի կառավարությունը խստորեն դատապարտել է Դինքի սպանությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` չորեքշաբթի օրը ընդունած բանաձեւը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը եւ կոչ է անում Թուրքիային վերանայել 301-րդ հոդվածը, ինչպես նաեւ` դիվանագիտական, քաղաքական եւ առեւտրային հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Փաստաթղթում, այնուամենայնիվ նշվում է, որ Հրանտ Դինքին հետապնդել են Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Հատուկ նշվում է, որ Դինքը դատապարտվել է 301-րդ հոդվածով այն բանի համար, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է անվանել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---