Գերմանացի խորհրդարանականներն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակով 4 ապրիլի 2007 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ դիմում են ներկայացրել Գերմանիայի դաշնային կառավարությանը, որում կոչ են անում ներկայցնել Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ: Գերմանացի խորհրդարանականների դիմումը 30 հարցից է բաղկացած, որոնք շոշափում են Լեռնային Ղարաբաղի խնդրի տարբեր տեսանկյուններ, գրում է «Էխո» թերթը:Բունդեսթագի անդամները երկրի կառավարությանն առաջարկում են գնահատական տալ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների ներկա մակարդակին: Զուգահեռ, Գերմանիայի դաշնային կառավարությանն առաջարկվում է հստակ դիրքորոշում ներկայացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական հարցերով: Փաստաթուղթն ուղված է Գերմանիայի կառավարություն 2007 թվականի մարտի 30-ին գերմանական բունդեսթագի յոթ անդամների անունից: Գերմանացի խորհրդարանականները պահանջում են Գերմանիայի կառավարությանը հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Ընդ որում, նրանք պատասխանի մի քանի տարբերակ են առաջարկում. «Լեռնային Ղարաբաղի պահպանումը Ադրբեջանի կազմում` լայն ինքնավարություն տրամադրելու պայմանով» կամ էլ տարածաշրջանում «կոսովյան» մոդելի կիրառումը` տարածաշրջանի մասնակի եւ լռիվ անկախությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |