Ռեջեթ Էրդողանը կոչ է արել փոխել Թուրքիայի Սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է երկրի խորհրդարանին` առաջարկելով արտահերթ ընտրություններ անցկեցնել հունիսի 24-ին: Հեռուստաուղերձով ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Էրդողանը, ով կոչ է արել փոփոխել երկրի սահամանդրությունը, որպեսզի նախագահին ընտրի ժողովուրդը, այլ ոչ թե խորհրդարանը:



Նա առաջինն է հանդես եկել հունիսի 24-ին համազգային ընտրություններ անցկացնելու առաջարկով, որոնք ծրագրված են նոյեմբերի 4-ին: Բացի այդ, վարչապետն առաջարկել է խորհրդարան ընտրել ոչ թե հինգ, այլ չորս տարով, իսկ նախագահին յոթ տարով, այլ ոչ թե` հինգ, սակայն, միեւնույն ժամանակ, սահամանփակել նախագահի պաշտոնավարությունը ոչ թե մեկ, այլ երկու ժամկետներով:



Ավելի վաղ Թուրքիայի Սահմանդրական դատարանը չեղյալ էր համարել նախագահական ընտրությունների առաջին փուլը, այդպիսով նաեւ չեղյալ համարելով Արդարության կուսակցության առաջադրած թեկնածու, ներկայիս արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հաղթանակը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---