Մայիսի 30-ին Վրաստանից Հայաստան կուղեւորվի ռուսական ռազմակայանի գույքով հերթական շարասյունը

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի Վրաստանի տարածքից կմեկնի ռուսական ռազմակայանի գույքով բեռնված ավտոշարասյունը, հաղորդել է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ գնդապետ Իգոր Կոնաշենկովը: «Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռուսական ռազմակայանի գույքով հինգերորդ ավտոշարասյունը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան կմեկնի մայիսի 30-ին»,-ասել է Կոնաշենկովը: Գնդապետի խոսքերով, ավտոշարասյունը կազմված 20 ավտոմեքենաներից եւ տրակտորներից դուրս է բերում ռուսական ռազմակայանի իրերն ու պարենային ունեցվածքը: Նա նաեւ նշել է, որ հինգշաբթի Վրաստանի տարածքից Ռուսաստան է նախատեսվում ուղարկել զինվորական երկաթուղային էշելոն:



«Էշելոնը կմեկնի Բաթումի 12-րդ ռուսական ռազմակայանի սպառազինությամբ եւ նյութատեխնիկական գույքով»,-հավելել է գլխավոր ղեկավարի օգնականը: Նրա խոսքերով, էշելոնի կազմում են 32 վագոն, բեռների ընդհանուր քաշը 200 տոննա է:



«Վրաստանի տարածքից Ռուսաստան եւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան մինչեւ տարեվերջ կմեկնի եւս 14 զինվորական երկաթուղային էշելոն եւ մեկ ավտոշարասյուն»,-ասել է Կոնաշենկովը: Նրա խոսքերով, էշելոններով եւ ավտոշարասյուններով դուրս կբերվի ռուսական ռազմակայանների գույքը, որոնք պետք է փակվեն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ համաձայնության համապատասխան, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---