Lրագրող Իրինա Արոյանը կարող է դառնալ «Ֆիլիպ Կիրկորով» ապրանքանիշի սեփականատերը27 հունիսի 2007 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Dok.Group ընկերությունների խմբի մեջ մտնող Dok.Finance ընկերությունը դիմել է Ռոսպատենտ «ԿԻՐԿՈՐՈՎ» ապրանքանիշը գրանցելու համար, դրական որոշման դեպքում հայտնի երգիչը կզրկվի իր ազգանունը շահույթ ստանալու նպատակով օգտագործելու իրավունքից: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Dok.Group-ի մամլո ծառայությունից, ապրանքանիշը ծառայում է ապրանքի անհատականցման համար: Ռուսատսանում շոու-բիզնեսի հայտնի եւ առավել ճանաչված գործիչները, վախենալով, որ առանց իրենց հայտնելու տարբեր ընկերություններ կամ անհատներ կարող են օգտագործել արտիստների անունները հաջողության հասնելու համար, ձգտում են գրանցել իրենց անունները որպես ապրանքանիշ` այդպիսով իրավական պաշտպանություն ստանալով:«Ֆիլիպ Կիրկորով» ապրանքանիշը գրանցվել է 16.10.1998-ին N168701-ի տակ, եւ այն պատկանում է «Ալլա» ընկերությանը, այսինքն` «Ալլա Պուգաչովա» ապրանքանիշին: Ապրանքանիշի գրանցումն ավարտվել է 04.02.2007-ին, սակայն, չնայած դրան, Ինտելեկտուալ սեփականության, պատենտների եւ ապրանքանիշերի դաշնային ծառայության տվյալների համաձայն, այն, չգիտես ինչու, մինչեւ հիմա գործում է: Վերը նշվածիծ կարելի է մի եզրակացություն անել. ամեն վայրկյան ցանկացած մեկը կարող է դիմել Պատենտային վեճերի պալատ «Ալլա Պուգաչովա» ապրանքանիշի իրավական պաշտպանության վաղաժամկետ դադարեցման համար` վերջինիս չօգտագործման պատճառով: Այս դիմումով դրական պատասխան ստանալու դեպքում կարելի է հանգիստ գնալ վերը նշված դաշնային ծառայություն եւ «Ալլա Պուգաչովա» ապրանքանիշը քեզ վրա գրանցել: Իդեպ, ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Կալուգինը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ մեկ տարի անց ապրանքանիշի իրավունքը կարող է ուրիշին զիջվել: Բացառված չէ, որ «Ֆիլիպ Կիրկորով» ապրանքանիշը զիջվի լրագրող Իրինա Արոյանին, որպես մարդու, «ով ամենիք շատ է տուժել Ֆիլիպ Կիրկորովից»: Հիշեցնենք, որ 2004 թվականին Ֆիլիպ Կիրկորովը մամլո ասուլիսի ժամանակ վիրավորել է Իրինա Արոյանին, ով հետաքրքրվել էր, թե ինչով է պայմանավորված երգչի երգացանկում այդքան շատ ռեմեյքների առկայությունը: Լրագրողը «Դուք պարզապես անտաշ եք» խոսքեորվ դուրս է եկել դահլիճից: Անմիջապես դռան ետեւում Արոյանին սպասում էին երգչի թիկնապահները, ովքեր կոպիտ եւ բռի կերպով աղջկանից խլել են տեսախցիկն ու դիկտոֆոնը` փորձելով կոտրել սարքավորումները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |