Էնն Դերսի. ԱՄՆ-ն կաջակցեն Ադրբեջանին ՀԱԿ-ի ճանապարհին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կաջակցեն Ադրբեջանին Համաշխարհային առեւտրային կազմակերպությանն (ՀԱԿ) անդամակցելու հարցում. Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեպան Էնն Դերսին ԱՀ տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի տնտեսական կապերի ներկա դրությունը, համագործակցության հեռանկարները: Հատուկ ուշադրության է արժանացել ՀԱԿ-ին Արդբեջանի անդամակցության հարցը:



Հ. Բաբաեւը նշել է, որ ՀԱԿ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումից ի վեր երկիրը կատարել է այդ կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ պահանջների մեծ մասը:



Իր հերթին, դեսպան Էնն Դերսին հայտարարել է, որ մինչ օրս ԱՄՆ կառավարությունը Ադրբեջանի ՀԱԿ-ին անդամակցելու աջակցության համար 3 միլիոն դոլար է տրամադրել տեխնիկական օգնության տեսքով: Հիշեցնելով ՀԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցով աշխատանքային խմբի առաջիկա նիստի մասին այս տարվա դեկտեմբերին` Էնն Դերսին նշել է, որ Նահանգները ամեն կերպ կօգնեն Ադրբեջանի կառավարությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---