ՄԱԳԱՏԷ. Իրանին 3-8 տարի է հարկավոր ատոմային ռումբ ստեղծելու համար

PanARMENIAN.Net - Իրանին 3-8 տարի կպահանջվի ատոմային ռումբ ստեղծելու համար: Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Մոհամմեդ Էլ-Բարադեյը: Նրա խոսքերով, եթե Թեհրանը մտադիր է ատոմային ռումբ ստեղծել, նրան հենց այդպիսի ժամկետ կպահանջվի: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ Ատոմային ռումբի ստեղծման հնարավոր ժամկետների մասին նման տեսակետին համամիտ են «հետախուզության բոլոր ծառայությունները»:



Էլ-Բարադեյը հերթական անգամ հայտարարել է, որ ուժային գործողություններ Իրանի հանդեպ կարող են կիրառվել միայն դիվանագիտական բանակցությունների լիակատար տապալումից հետո: Նրա գնահատմամբ, դեռեւս բավարար ժամանակ կա, որպեսզի բանակցությունները, երկխոսությունը կողմերի միջեւ եւ Իրանի խրախուսման միջոցներն արդյունք տան: «Իրաքը այն բանի ակնհայտ օրինակն է, որ շատ դեպքերում ուժի կիրառումը ավելի է բարդեցնում խնդիրը, ոչ թե լուծում այն»,-ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, հաղորդում է ՌԲԿ-ն:



Նշենք, որ Իրանի եւ Եվրամիության միջեւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Չնայած որ հոկտեմբերի 20-ին, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար եւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների գլխավոր մասնակից Ալի Լարիջանին պաշտոնաթող եղավ, նա, այնուամենայնիվ, կմասնակցի ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Խավյեր Սոլանայի հետ բանակցություններին որպես Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հատուկ ներկայացուցիչ: Ա.Լարիջանիի պաշտոնը զբաղեցրել է Սաիդ Ջալիլին` արտգործնախարարի տեղակալն ու նախագահի մերձակա զինակիցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---