ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Կոսովոյի կարգավիճակը

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Կոսովոյի հարցով ելույթ է ունենալու Սերբիայի նախագահը: Այդ մասին խորհրդատվություններն ավարտելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Լիվիայի մշտական ներկայացուցիչ Ջադալահ Ազուզ ատ-Տալհին:



Լիվիայի դեսպանը նշել է, որ առավոտյան Խորհուրդը բաց քննարկում է անցկացնելու, որի ժամանակ եւ հանդես է գալու Սերբիայի նախագահը: Դրանից հետո Խորհրդի անդամները կշարունակեն աշխատանքը փակ նիստի ձեւաչափում, որի շրջանակներում իր դիրքորոշումն է հայտնելու Կոսովոյի ներկայացուցիչը, ով ելույթ է ունենալու սեփական անունից:



ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հերթական զեկույցը Կոսովոյի հարցով: Դրանում ընդգծվում է, որ Կոսովոյի կարգավիճակի ապագայի անորոշությունը կարող է սպառնալիք ստեղծել ոչ միայն Կոսովոյի, այլեւ ողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ այնտեղ աշխատող ՄԱԿ-ի անձնակազմի անվտանգության համար:



Զեկույցում Պան Գի Մունն ընդգծեց, որ Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման առաջխաղացումը պետք է մնա Անվտանգության Խորհրդի եւ միջազգային հանրության առաջնակարգ խնդիրներից մեկը: Նա կոչ է արել Բելգրադին եւ Պրիշտինային ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սպառնալ աշխարհին, ծառայել բռնության սադրանքներին եւ սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---