ԿՀԴՊ աշխատակիցները ձերբակալել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին24 փետրվարի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Որոշ տվյալներով, Սմբատ Այվազյանն ու իր վարորդ Վարդան Կիրակոսյանը ձերբակալվել են, երբ վերադառնում էին Ազատության հրապարակից, որտեղ մասնակցում էին ընդդիմության հանրահավաքին: Ենթադրաբար, ձերբակալվածները գտնվում են ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում:Նշենք, որ 1995-1999 թվականներին Սմբատ Այվազյանը եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: «Երկրապահ» խորհրդարանական խմբի անդամ, ապա` նախագահ: 1998-2000 թվականներին եղել է Հայաստանի պետական եկամուտների նախարար: 2000 թվականից «Հանրապետություն» կուսակցության նախագահի տեղակալ է: 2003-2007 թվականներին խորհրդարանի պատգամավոր: Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |