ԿՀԴՊ աշխատակիցները ձերբակալել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին24 փետրվարի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Որոշ տվյալներով, Սմբատ Այվազյանն ու իր վարորդ Վարդան Կիրակոսյանը ձերբակալվել են, երբ վերադառնում էին Ազատության հրապարակից, որտեղ մասնակցում էին ընդդիմության հանրահավաքին: Ենթադրաբար, ձերբակալվածները գտնվում են ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում:Նշենք, որ 1995-1999 թվականներին Սմբատ Այվազյանը եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: «Երկրապահ» խորհրդարանական խմբի անդամ, ապա` նախագահ: 1998-2000 թվականներին եղել է Հայաստանի պետական եկամուտների նախարար: 2000 թվականից «Հանրապետություն» կուսակցության նախագահի տեղակալ է: 2003-2007 թվականներին խորհրդարանի պատգամավոր: Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |