Սերբիան մտադիր է դատական հայցեր հարուցել այն պետությունների դեմ, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Սերբիան մտադիր է դատական հայցեր հարուցել այն պետությունների դեմ, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Որոշումն այդ մասին ընդունվել է երկրի Անվտանգության խորհրդի նիստում` նախագահ Բորիս Թադիչի նախագահությամբ:



Առաջիկայում ձեւավորվելիք իրավաբանների թիմը կվիճարկի նաեւ ինքնահռչակ Կոսովոյի հանրապետության լեգիտիմությունը: Ենթադրվում է, որ հայցերը կուղղվեն Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարան եւ դատական այլ ատյաններ, հաղորդում է ՆՏՎ-ն:



Նշենք, որ Սերբիան ետ է կանչում իր դեսպաններին Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրներից: Երկրամասի խորհրդարանը փետրվարի 17-ին միակողմանի կարգով հռչակեց Սերբիայից իր անկախությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---