Պատգամավորական անձեռնմխելիությունը չի կարող արդարացում լինել անօրինական գործողությունների համար 4 մարտի 2008 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` սկսած սովորական մարդուց եւ վերջացրած խորհրդարանի պատգամավորով: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի ձերբակալությունը: Նրա խոսքերով, պատգամավորական անձեռնմխելիությունը չի կարող արդարացում լինել անօրինական գործողությունների համար:Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտներ Մանվել Գրիգորյանին եւ Գագիկ Մելքոնյանին, ապա, Գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերով, Մանվել Գրիգորյանը գտնվում է արձակուրդում, իսկ Գագիկ Մելքոնյանը` հոսպիտալում: «Սակայն վաղն արդեն նրանք կանցնեն իրենց պարտականությունների իրագործմանը»,- ասել է Օհանյանը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հանդիսանում է Երկրապահ կամավորական միության նախագահը, որի մի շարք անդամներ միացել են Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության կողմից պետական հեղաշրջում իրականացնելու կասկածանքով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |