ԵՄ. Թուրքիայի սահմանները պետք է անվտանգ լինեն

PanARMENIAN.Net - Հունվարի վերջին Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Կրիակոս Տրիանտաֆլիդեսը հարցապնդումով դիմել է Եվրահանձնաժողով` Իրաքի հետ սահմանում թուրքական զինված ուժերի կողմից ռազմական գործողություն անցկացնելու իրավասության մասին: «Անցած ամիս Թուրքիան ռմբակոծել է քրդերի ցամաքային նպատակակետերը: Ի պատասխան թուրք զինվորների ուղղությամբ կրակ է բացվել: Կարող է արդյո՞ք հանձնաժողովը նման գործողություններն ընդունելի համարել երկրի համար, որը ձգտում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ»,-ասվում է հարցապնդման մեջ: Կիպրոսցի պատգամավորի հարցապնդման պաշտոնական պատասխանը ստացվել է մարտի 7-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենից: «ԵՄ հանձնաժողովը դատապարտում է Քրդական աշխատավորական կուսակցության գործողությունները, որ կատարվել են Թուրքիայի տարածքում: 2007 թվականից ի վեր, այդ գործողությունները բազում զոհերի պատճառ են դարձել զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում: Դիարբեքիրում 2008թ. հունվարի 3-ի պայթյունից տուժեցին 70 մարդ, բացի այդ 7 հոգի, այդ թվում 3 երեխաներ, զոհվեցին...Եվրամիության հանձնաժողովը հիշում է անկախ եւ ինքնիշխան Իրաք ստեղծելու իր պարտավորությունների մասին, որը կհիմնվի տարածքի ամբողջականության եւ անբաժանելիության սկզբունքի վրա: Համարելով, որ թուրքական եւ իրաքյան կառավարությունների միջեւ հարցի լավագույն լուծման միջոցները երկխոսությունն ու համագործակցությունն են, մենք կոչ ենք անում Իրաքի իշխանություններին, մասնավորապես, հյուսիսային քրդական շրջանների վարչակազմին, պայմաններ ստեղծել, որոնք կերաշխավորեն թուրք-իրաքյան սահմանի անվտանգությունն ու անդորրը»,-ասվում է Ռենի պատասխանում, հաղորդում է Turtsia.ru-ն:



Փետրվարի 25-ին Օլլի Ռենը հայտարարել էր, թե ըմբռնումով է ընկալում թուրքական կառավարության դիրքորոշումը, որը ստիպված է զերծ պահել հասարակությանը ահաբեկչության վտանգից: «ԵՄ հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային ձեռնպահ մնալ ոչ համարժեք ռազմական գործողություններից, հարգել Իրաքի ամբողջականության իրավունքը, չխախտել մարդու իրավունքներն ու օրենքը: Մենք կոչ ենք անում Թուրքիային որպես հիմնական նպատակ ընդունել թուրք ժողովրդի պաշտպանությունը ահաբեկչությունից եւ սահմանափակել ռազմական գործողությունը դրված նպատակին հասնելով»,-հայտարարել է Ռենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---