Բաքվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մեջ «իմաստ չեն տեսնում»

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից մեզ հետաքրքրող կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու պայմանով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը: «Պաշտոնական Բաքվի հասցեին հնչող դատարկ հայտարարություններով եւ մեղադրանքներով հանդես գալու փոխարեն, հայ ղեկավարությունը պետք է առաջարկությունների կոնկրետ փաթեթ ներկայացնի: Դեռեւս նման բան չկա, այդ պատճառով պետությունների ղեկավարների հանդիպման մեջ ես իմաստ չեմ տեսնում, նշել է Իբրահիմը»,- հայտարարել է նա, հաղորդում է 1news.az-ը:



Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ապրիլի 3-4: Նրա խոսքերով, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը արդեն համաձայնություն տվել է, հերթը հիմա Ադրբեջանինն է: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարարը, չնայած այդ հանդիպումը ծանուցողական բնույթ է կրելու, դրա օրակարգում անհրաժեշտ է ընդգրկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հավանություն ստացած Ղարաբաղի հարցով բանաձեւը: Մասնավորապես, արժէ հարցնել Իլհամ Ալիեւին, արդյոք նա հավատում է այդ բանաձեւի կետերին եւ արդյոք նա մտադիր է ղեկավարվել դրանով ղարաբաղյան կարգավորման հարցում, թե ամեն դեպքում պատրաստ է շարունակել բանակցությունները, գիտակցելով, որ ՄԱԿ-ում ներկայացված փաստաթուղթը այլ նպատակներ ունի: Իսկ եթե Ադրբեջանի նախագահը մտադիր է պնդել բանաձեւի սկզբունքները, ապա Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի բանակցությունների հետագա շարունակության անիմաստության մասին: Այդ դեպքում հայկական կողմը պետք է վերանայի իր մոտեցումները եւ հատուկ ուշադրոթյուն դարձնի ԼՂՀ անվտանգության ապահովմանը: Սակայն, հավելել է Վարդան Օսկանյանը, եթե Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթի հիման վրա, ապա «մենք եւս պատրաստակամություն ենք հայտնում` շարունակել բանակցությունները»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---