Մոսկվայի քաղաքապետարանը փորձում է խանգարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույցի անցկացմանը15 ապրիլի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միությունը (ՍՀՄ) հանրահավաք է անցկացնում Մոսկվայում թուրքական դեսպանատան մոտ` նվիրված Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության տարելիցին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին ՌՀՄ Մոկսվայի կազմակերպության Երիտասարդական ասոցիացիայի ղեկավար Լեւոն Մուկունյանը, այս տարի մոսկովյան քաղաքապետարանի կողմից շատ ուժեղ ճնշում է գործադրվում հանրահավաքի անցկացման դեմ: «Մենք որոշման համար դիմել ենք, սակայն մինչեւ հիմա հարցը չի կարգավորվել»,- ընդգծել է Մուկունյանը: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատանը ընդունելություն է սպասվում:Նշենք, որ ապրիլի 24-ին Ռուսաստանում կայանալու է իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է 2007 թվականին եւ հանդիսանում է Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բուլղարիայի համատեղ արտադրանքը: Ֆիլմը նկարահանվել է իտալացի գրող եւ գրականագետ Անտոնիա Արսլանի համանուն գրքի հիման վրա` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |