Արիել Կոեն. Թուրքիան ԱՄՆ-ի համար կենսական կարեւորություն ունեցող դաշնակից է բավական վտանգավոր տարածաշրջանում20 մայիսի 2008 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Այս տարի թուրքական Սահամանդրական դատարանը դիտարկելու է իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) արգելման վերաբերյալ հայցը, այդ թվում կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլահ Գյուլի եւ կուսակցության յոթանասուն քաղաքական գործիչների քաղաքական գործունեության արգելման վերաբերյալ: Դա կլինի կուսակցության արգելման մասին հինգերորդ հայցը դատարանի պատմության ընթացքում: Այդ մասին հայտարարել է The Heritage Foundation-ի (ԱՄՆ) ավագ գիտաշխատող, քաղաքագետ Արիել Կոենը: Նրա խոսքերով, հիջաբ կրելու թույլտվությունն ու այլ հարցեր, որ ներկայացրել է AKP-ն իսլամականացման քաղաքականության անցկացման համար, խորը անհանգստություն է առաջացրել աշխարհիկության կողմնակիցների շրջանում, ովքեր գտնում են, որ AKP-ն հանդիսանում է Թուրքիայի Հանրապետությունում իսլամացման սադրիչ: «Թուրքերի մեծամասնությունը չեն ցանկանում ապրել շարիաթական պետությունում կամ դառնալ եւս մեկ Իրան: Շատ հեշտ է արգելել որեւէ փոքր արմատական կուսակցություն: Շատ բարդ է արգելել իշխող կուսակցությունը, երբ կա կառավարություն, վարչապետ եւ նորընտիր նախագահ այդ կուսակցությունից»,- գտնում է Կոենը:«Գոյություն ունի նաեւ հարավ-արեւելյան Թուրքիայի խնդիրը: Այնտեղ AKP-ն եւ Քրդական ժողովրդավարական կուսակցությունը (DTP), ահաբեկչական Քրդական աշխատավորական կուսակցության հետ միասին կիսում են ընտրազանգվածի ձայները: AKP-ի արգելումը կարող է հաղթանակ բերել DTP-ին եւ PKK-ին առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրություններում: Վերջապես, ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Սահմանադրական դատարանը ապացույցներ փնտրի: Այդ ամենի միջազգային հետեւանքները հսկայական են: Թուրքական վերնախավի մեծամասնությունը ցանկանում է իր երկիրը Եվրամիությունում տեսնել: AKP-ն շատ բան է արել այդ բարդ նպատակին հասնելու համար, չնայած հակազդեցությանը եվրոպական շատ շրջանակներում: ԵՄ-ն եւ եվրոպական կառավարությունը հստակորեն նշել են, որ եթե դատարանը արգելի AKP-ն դա կհետաձգի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին շատ տարիներով, եթե ոչ հավետ»,- ընդգծել է Կոենը: Նրա կարծիքով, Թուրքիան կենսական կարեւորություն ունեցող դաշնակից է ԱՄՆ-ի համար բավական վտանգավոր տարածաշրջանում: Վաշինգթոնը նախընտրում է դուրս մնալ թուրքական էքզիստենցիալ ճգնաժամից, եւ թույլ տալ դատարանին հնարավորինս կարգավորել հարցը: Ամերիկացիները պետք է հարգեն Թուրքիայի հասունությունն ու անկախությունը: Այդուհանդերձ, Վաշինգթոնը պետք է ընդգծի իր ձգտումը պահպանել դաշինքը Անկարայի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաեւ զարգացնել հարաբերությունները առեւտրի, ներդրումների եւ անվտանգության բնագավառներում, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |