ԵԱՀԿ ՄԽ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հինգ շրջանների փոխարեն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը լրջորեն վախենում էր բանակցությունների խանգարումից եւ հակամարտության խաղաղ կարգավորման վերջից: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Սակայն ԵԱՀԿ-ի այդ վախերը ցրվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների, ինչպես նաեւ հակամարտող կողմերի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո: Ներկա դրությամբ բանակցություններ են տարվում հինգ շրջանների վերադարձի առումով, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտին: Դրանից հետո ԵԱՀԿ-ն առաջարկում է որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Հինգ շրջանների վերադարձից հետո Ղարաբաղը պատրաստ կլինի Ադրբեջանի հետ բանակցել կարգավիճակի հարցով»,- ասել է Ֆասիեն, հաղորդում է Bakililar.AZ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---