Ռուսաստանը հնարավորության սահմաններում կաջակցի Ղարաբաղի խնդրի փոխադարձ ընդունելի կարգավորման տարբերակի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ամփոփելով Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: Լեռնային Ղարաբաղի խնդիրը եղել է հիմնական միջազգային թեմաներից երկու երկրների նախագահների բանակցություններին: «Մենք հնարավորության սահմաններում կօգնենք գործընթացին: Մենք ողջունում ենք հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- ասել է Մեդվեդեւը: Նա նշել է, որ Ռուսաստանը հնարավորության սահմաններում կաջակցի Ղարաբաղի խնդրի փոխադարձ ընդունելի կարգավորման տարբերակի ստեղծմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---