ADL-ի տնօրենը Հայաստանին ու Թուրքիային հաշտության կոչ է անում 4 հուլիսի 2008 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հակաանվանարկային լիգայի (ADL) ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը ժամանել է Թուրքիա թուրք քաղաքական գործիչների, կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար: Ֆոքսմանը փորձում է մեղմել լարվածությունը, «որն առաջացել է այն բանից հետո, երբ ADL-ը ճանաչել է հայերի պահանջները», գրում է Turkish Daily News-ը: «Ընդամենը մեկ տարի է անցել, երբ Ֆոքսմանը որոշեց օգտագործել «ցեղասպանություն» տերմինը Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի ողբերգությունը որակելիս: Այդ միջադեպը բարդացրեց թուրք-իսրայելյան հարաբերությունները եւ կասկածի տակ դրեց հրեական համայնքի աջակցության մասին ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ»,- գրում է թուրքական թերթը:Ֆոքսմանի խոսքերով, ADL-ը շարունակում է դեմ լինել բանաձեւին, քանի որ դրանում գործածվում է «ցեղասպանություն» բառը: «Հայաստանն ու Թուրքիան այդ հարցի կարգավորման կարիքն ունեն, սակայն դա Կոնգրեսի կամ խորհրդարանի գործը չէ: Հրեական համայնքը չի մերժում հայ ժողովրդի տանջանքները»,- ասել է Ֆոքսմանը: Նա նշել է, որ հարցը քննարկվել է Անկարայում նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, ինչպես նաեւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալի եւ Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Էրգուն Սայգյունի հետ: «Նրանք բոլորը շատ բարկացած էին մեկ տարի առաջ: Սակայն, այժմ, թվում է, նրանք հասկացել են մեր դիրքորոշումը»,- նշել է ADL-ի ղեկավարը: Ֆոքսմանը առաջարկել է Գյուլսին բարելավել հայ-թուրքական հարաբերությունները հնարավորիս արագ: «Իմ խորհուրդը Թուրքիային. ստեղծագործորեն եւ ակտիվորեն բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Ես առաջարկում եմ համատեղ աշխատանքի ուղիներ փնտրել, որը կօգնի փոխել մթնոլորտը, քանի որ եմքն այսօր գտնում ենք, որ Հայաստանը օգնության կարիք ունի: Ես կարծում եմն, որ հրեական համայնքը կարող է օգտակար լինել այդ հարցում»,- ընդգծել է նա: ADL-ի տնօրենը համաձայնվել է, որ հրեական համայնքը համակրանք ունի Հայաստանի նկատմամբ եւ երբեք չի մերժել հայ ժողովրդի տանջանքները: «Ողջ հարցը կայանում է նրանում, թե օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, թե ոչ: Ես կարծում եմ, որ հրեական համայնքին հետաքրքիր է օգնությունը Հայաստանում ապրողներին, քան դատավորի դերը այն հարցերում, որոնք ինքը չի կարող լուծել»,- ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |