Ադրբեջանը կրկին դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ նրա առաջարկներից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է հարցապնդում հղել ԵԱՀԿ` ծանոթանալու համար Մինսկի խմբի համանախագահների փոխարինման գործընթացին, որոնք որպես միջնորդներ են հանդես գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ին կից Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ Իսմայլովը: «Ներկայումս ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ի պատասխանն է ակնկալում, որից հետո եզրակացություններ կարվեն: Այնուհետեւ, ԵԱՀԿ-ում որոշ գործողությունների առավել մանրամասն որոշման համար կարող է նոր հարցապնդում արվել»,-ասել է նա:



Ըստ Իսմայլովի, Ադրբեջանի նպատակն այն չէ, որ համանախագահը անմիջապես փոխարինվի: «Ադրբեջանը դժգոհ է ոչ միայն այդ երկրների համանախագահներից եւ դիվանագետներից, այլ նաեւ առաջխաղացման եւ զարգացման բացակայությունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորվի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի եւ Բաքվի դիրքորոշումը ըմբռնումով ընկալվի»,-նշել է Իսմայլովը:



Նա ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից «ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ առաջարկությունների փաթեթում ընդգրկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին հարցը»: «Պաշտոնական Բաքուն համանախագահներից նոր առաջարկություններ է ակնկալում` հուսով ենք, որ այդ առաջարկները կպատասխանեն Ադրբեջանի շահերին»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական TrendNews գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---