Վրաստանը պատրաստ է «ամեն կերպ աջակցել» Բաքվին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Վրաստանը, գտնում է, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Ռազմական գործողությունների վերսկսումը հակամարտության գոտիներում բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության վրա, եւ դրանից կտուժեն տարածաշրջանի բոլոր երկրները: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին:



Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համաձայնագրի կնքումը Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում փոխօգնության վերաբերյալ, հաշվի առնելով Վրաստանի եւ Ադրբեջանի սերտ համագործակցությունը ՎՈՒԱՄ-ի շրջանակներում` Վրաստանի ՊՆ ղեկավարը հայտարարեց. «Վրացական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել Բաքվին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ ուրախ կլինի նույնատիպ օգնությանը ադրբեջանական կողմից: Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը ՎՈՒԱՄ-ի շրջանակներում, տվյալ փուլում իրավական հիմք է մշակվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում համատեղ խաղաղապահ գումարտակ ստեղծելու համար, որը կմասնակցի տարբեր խաղաղապահ գործողությունների», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---