Եվրախորհրդարան. Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը ԵՄ-ի տարածքից28 հուլիսի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի կառավարությունը ողջունել է Եվրախորհրդարանի կոմիտեի բանաձեւը, որտեղ Թուրքիային կոչ են անում դուրս բերել զորքերը ԵՄ-ի տարածքից եւ սկսել այդ գործընթացը Ֆամագուստայից: «Սա շատ կարեւոր բանաձեւ է եւ ուժեղ զենք կիպրոսցի փախստականների ձեռքին»,-ասել է կառավարության ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն: Բանաձեւը կարեւոր է նրանով, որ այնտեղ Ֆամագուստայի վերադարձը նրա օրինական բնակիչներին ներկայացված է որպես առանձին գործընթաց, այլ ոչ թե որպես ընդհանուր առմամբ Կիպրոսի խնդրի լուծման տարր: Բանաձեւը ստացել է Եվրախորհրդարանի խնդրագրերի կոմիտեի հավանությունը: 22 անդամներ կողմ են քվեարկել, 2` դեմ: «Թուրքիան պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը Կիպրոսի Հանրապետությունից, ԵՄ տարածքից եւ սկսի այդ գործընթացը Ֆամագուստայի շրջափակված մասը վերադարձնելով իր օրինական բնակիչներին ըստ ՄԱԿ-ի ԱԽ-ի 550 (1984) բանաձեւի»,-ասվում է փաստաթղթում: Կոմիտեն կոչ է անում Ֆրանսիայն, որպես ԵՄ նախագահի, լուծել Ֆամագուստայի հարցը 2008թ. եւ խնդրում է Եվրախորհրդարանին լիովին աջակցել այդ նպատակին, գրում է «Կիպրոսի լրաբերը»: Թուրքերով բնակեցված Կիպրոսի հյուսիսային մասը օկուպացիայի է ենթարկվել թուրքական զորքերի կողմից 1973թ.: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված չէ համաշխարհային հանրության կողմից, Կիպրոսի հունական մասը ԵՄ-ի անդամ է: 2005թ. ի վեր բանակցություններ են ընթանում ՄԱԿ-ի հովանու ներքո կղզու միավորման շուրջ: Սեպտեմբերի 3-ին բանակցություններ կսկսվեն կղզու հույն եւ թուրք ներկայացուցիչների միջեւ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |