Մուհամեդ Էլ Բարադեյին գոհ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Հայաստանի համագործակցության մակարդակից

PanARMENIAN.Net - Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) Գլխավոր տնօրեն Մուհամեդ Էլ Բարադեյին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Գլխավոր տնօրենը իր գոհունակությունը հայտնեց ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձավ ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին: Գլխավոր տնօրենն անհրաժեշտության դեպքում իր օժանդակությունն առաջարկեց ՀՀ նորանշանակ ներկայացուցչին: Դեսպան Ա.Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատեց կազմակերպության հետ ՀՀ համագործակցությունը: Նա ներկայացրեց էներգետիկայի ոլորտում Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձավ տարածաշրջանային վերջին զարգացումներին: Երկու կողմերը հետագայում եւս արդյունավետ համագործակցության շարունակման հույս հայտնեցին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---