Թուրքիայի նախկին նախագահ. Գյուլը ճիշտ վարվեց` այցելելով Երեւան

PanARMENIAN.Net - «Նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան դրականորեն ընկալվեց ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում: Ուստի այս այցը կարելի է ճիշտ համարել»,-հայտարարել է Թուրքիայի իններորդ նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նրա խոսքերով, Ա.Գյուլը ճիշտ որոշում կատարեց, այցելելով Երեւան: Նա նշեց նաեւ, որ սխալ է մինչեւ վերջ տանել թշնամանքի քաղաքականությունը երկու երկրների միջեւ, հաղորդում է Day.az-ը` հղում անելով թուրքական Cihan լրատվական գործակալությանը:



Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը սեպտեմբերի 6-ին այցելեց Երեւան իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու համար: Որից հետո Ա.Գյուլը պաշտոնապես հրավիրեց Սերժ Սարգսյանին այցելել Ստամբուլ ազգային հավաքականների պատասխան խաղը դիտելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---