Ֆիլիզ Քիլիչ. Թուրքական բուհերում վաղուց արդեն պետք է հայկական լեզվի ֆակուլտետներ բացվեին

PanARMENIAN.Net - «Այն, որ թուրքական համալսարաններում հայերեն եւ քրդերեն լեզուներ չեն դասավանդվում, չի նշանակում, որ դրանց դասավանդումն արգելված է: Եթե երկրի բուհերը մտադրված են սովորեցնել այդ լեզուները, ապա այդ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կարող են դիմել մեզ, եւ մենք կքննարկենք այդ հարցը»,- հայտնել է Թուրքիայի Բարձրագույն կրթության գործերի խորհրդի նախագահ Յուսուֆ Զիյա Օզքանը:



Ինչպես հաղորդել է թուրքական Նեւշեիր համալսարանի ռեկտոր Ֆիլիզ Քիլիչը, 2009թ. համալսարանում հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի բացում է սպասվում: Նրա խոսքերով, նման ֆակուլտետի բացման համար անհրաժեշտ են համապատասխան դասախոսներ, եւ այժմ բանակցություններ են ընթանում թուրք պրոֆեսորների հետ, որոնք զբաղվում են հայ գրականության ուսումնասիրությամբ:



«Հայ գրականության ֆակուլտետի բացումը շատ կարեւոր հարց է եւ շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում: Թուրքիայում վաղուց արդեն պետք է նման ֆակուլտետներ բացեին»,- հայտնել է Նեւշեիր համալսարանի ռեկտորը: Նրա խոսքերով, դեռեւս պարզ չէ, թե արդյոք ֆակուլտետը պատրաստ կլինի 2009-2010 ուսումնական տարվա սկզբին. այն կարելի է բացել միայն մանրամասն նախապատրաստությունից հետո, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---