Հայաստանն ու Բելառուսը պետք է ինտենսիֆիկացնեն առեւտրա-տնտեսական հարաբերությունները27 նոյեմբերի 2008 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Բելառուսին եւ Հայաստանին անհրաժեշտ է ինտենսիֆիկացնել առեւտրա-տնտեսական հարաբերությունները: Այդ մասին նոյեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:«Մեզ համար Ձեր այցը շատ կարեւոր է: Հուսով եմ, որ այն լրացուցիչ խթան կծառայի մեր երկխոսության համար»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի ղեկավարի խոսքերով, Հայաստանի եւ Բելառուսի մտերմության մասին է վկայում երկու երկրների համագործակցությունը ՀԱՊԿ-ում, միմյանց աջակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: «Մի ժամանակ մենք առեւտուր գրեթե չէինք անում: Այն ժամանակ չկային լոգիստական սխեմաներ, բայց այսօր առքուվաճառքը կազմավորվում է, եւ դա մեծ գործ է: Պետք է այդ առումով շարունակել կառուցել մեր հարաբերությունները»,- ասել է Բելառուսի նախագահը` խոսելով երկու երկրների առեւտրական համագործակցության մասին: Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար հիմքը կա, եւ այդ գործընթացը անհրաժեշտ է ինտենսիֆիկացնել: Հայաստանի ատգործանախարարն իր հերթին հաստատել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ դրանց բարձր մակարդակը: Նա նաեւ նկատել է, որ համագործակցության պոտենցիալը դեռեւս մինչեւ վերջ օգտագործված չի, եւ ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատել ամենատարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման, ամրապնդման եւ ընդլայնման համար, հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |