Իրանի պաշտպանության նախարարը մեկնում է Մոսկվա ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու նպատակով

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել նախարար Մուստաֆա Նաջարի Ռուսաստան կատարելիք այցի մասին: Այցի նպատակը «հետագա ռազմատեխնիկական համագործակցության զարգացումն է: :



Իրանի ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Այցի հիմնական նպատակն է երկկողմ ռազմատեխնիկական կապերի ընդլայնումը եւ ռազմատեխնիկական ոլորտում արդեն ստորագրված համաձայնագրերի իրագործումը»: Նախարարը մտադիր է բանակցել եւ «այցելել մի շարք պաշտպանական ձեռնարկություններ»:



Այցը կրկին շահարկումների ալիք է բարձրացրել Իրանին Ռուսաստանի կողմից C-300 հրթիռային համակարգերի հնարավոր առաքումների թեմայի շուրջ: Նման հեռանկարը մտահոգում է Իսրայելին ու ԱՄՆ-ին, որոնք կարծում են, թե C-300 համակարգերը զգալիորեն կհզորացնեն Իրանի հակաօդային հնարավորությունները: Ռուսաստանը մի քանի անգամ պաշտոնապես հերքել է առաքումների մասին տարածվող լուրերը: Իրանը վերջերս Թոփ-1Մ զենիթային 29 համակարգ է ստացել Ռուսաստանից: Գնումները այաթոլլայի ռեժիմին արժեցան 0,5 մլրդ դոլար: Ներկայումս ռուս մասնագետները մարզում են իրանական հաշվարկները համակարգերի սպասարկման համար, հաղորդում է MIGnews.comը:



«Թոփ-Մ1»-ը միակ համակարգն է աշխարհում, որն ի վիճակի է 48 թիրախ հայտանաբերել ու ճանաչել, կրակ բացել միանգամից երկու թիրախների վրա` 20-6000 մետր բարձրության վրա: «Թոփ-Մ1»-ը նախատեսված է կարեւոր վարչական, տնտեսական եւ ռազմական օբյեկտների, ցամաքային միավորումների առաջին էշելոնների պաշտպանության համար հակառադիոլոկացիոն եւ թեւավոր հրթիռների, հեռակառավարվող թռիչքային ապարատների, ավիառումբերի, ինքնաթիռների եւ ուղղաթիռների հարվածներից, այդ թվում նաեւ «սթելս» տեխնոլոգիայով կատարվողներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---