Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները մասնակցել են եվրոպական ժողովրդավարությանն աջակցմանը նվիրված խորհրդաժողովին 9 մարտի 2009 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները մասնակցել են եվրոպական ժողովրդավարությանն աջակցմանը նվիրված խորհրդաժողովին: Վերջինս կազմակերպվել էր «Հանուն ժողովրդավարության եվրոպական գործընկերության», ժողովրդավարությանն աջակցման օգտին գործող «Կազմակերպությունների եվրոպական հարթակի» եւ Չեխիայի ժողովրդավարության ու մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից: Մարտի 9-10-ը Պրահայում կայացած խորհրդաժողովի գլխավոր կազմակերպիչը Չեխիայի ԱԳ նախարարությունն է: Խորհրդաժողովը բացել են Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը եւ նախկին նախագահ Վացլավ Գավելը: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցել է ավելի քան 100 փորձագետ տարբեր եվրոպական երկրներից եւ կազմակերպություններից:Խորհրդաժողովի ընթացքում եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն ժողովրդավարությանն աջակցման վերաբերյալ իրենց խորհուրդները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |