ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ27 հունիսի 2002 - 22:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը մտադիր է շարունակել համագործակցությունը ԱՄՆ Կոնգրեսի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացման հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Պիտեր Ոսբիկյանը: Նա գտնում է, որ հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակումն է հանդիսանում երկրի տնտեսական հիմնախնդիրների հիմնական պատճառը: «Չնայած այն բանին, որ Թուրքիան ԱՄՆ-ի հիմնական գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում, Հայաստանի կառավարությունը պետք է մշտապես բարձրացնի շրջափակման վերացման հարցը»,- ընդգծել է ԱՀՀ-ի ղեկավարը: Նա նշել է նաեւ, որ Համագումարը սերտորեն աշխատում է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, տարածաշրջանային զարգացման նախագծերին Հայաստանի մասնակցության դեմ ուղղված, Ադրբեջանի հակազդեցությունը նվազեցնելու նպատակով: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |