ՌԴ ԱԴԲ. Ռուսաստանը մեկ շաբաթ առաջ ուժեղացրել է Վրաստանի հետ սահմանների հսկողությունը 5 մայիսի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսական սահնապահներն ուժեղացրել են Վրաստանի հետ պետական սահմանի հսկողությունը: Այդ մասին հաղորդում է Հարավային դաշնային շրջանում ՌԴ ԱԴԲ-ի տարածաշրջանային սահմանային վարչության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Լիվանցովը:«Ինչ վերաբերում է ռուսական սահմանի ռուս-վրացական հատվածին, ապա մեր սահմանային ստորաբաժանումներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ անցել են ծառայության ուժեղացված տարբերակի: Մենք բավարար ուժեր եւ միջոցներ ունենք, որպեսզի ամբողջությամբ եւ հուսալիորեն պաշտպանենք սահմանի այդ մասը ցանկացած իրադարձության ժամանակ»,- ասել է նա: Լիվանցովը նաեւ նշել է, որ պետական սահմանի հսկողության ուժեղացման մասին որոշումն ընդունվել է մի շարք վարչակարգային միջոցառումների անհրաժեշտության հետ կապված, «որոնք մենք չենք նշում»,- հաղորդում է ՌԻԱ -Նովոստին: Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ երկրում ռազմական հեղափոխության նախապատրաստման գործ է բացահայտել, որոնց կազմակերպիչներն են պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, իբր, կապված են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: Մի քանի բարձրաստիճան սպաներ ձերբակալվել են: Հետո, ինչպես հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն, Վրաստանի զինված ուժերի տանկային զորամիավորումը, որը տեղաբաշխված էր Մուխրովանի տեղանքում, հայտարարել է իշխանություններին չենթարկվելու մասին: Վրաստանի դեպքերին Ռուսաստանի առնչության Թբիլիսիի մեղադրանքները Մոսկվայում անվանել են «կառավարող վարչակարգի զառանցանք եւ հոգեվարք» եւ սադրանք: «Դա արվում է հատկապես Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման նախօրեին, որպեսզի շեղեն միջազգային հանրության ուշադրությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |