Բաքուն առաջարկում է Ռուսաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ օղակ ստեղծել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով երեկ Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի 35-րդ նիստում: Ադրբեջանի ազգային էներգետիկ օպերատորի` «Ազերէներջի» ԲԲԸ-ի նախագահ Էթիբար Փիրվերդիեւը հայտարարել է, որ նիստում քննարկվել են ադրբեջանական կողմի համար կարեւոր հարցեր` Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գծերով էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերը:



«Քննարկվել է նաեւ Ռուսաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ օղակի ստեղծման հնարավորությունը»,-ասել է Փիրվերդիեւը:



Ընդ որում Փիրվերդիեւը նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ ավարտում է 350 կմ էլեկտրահաղորդիչ գծերի շինարարությունը, որը մաս կկազմի Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգիայի հաղորդման գծերի:



«Մենք կատարել ենք մեր ներդրումային պարտավորությունները եւ հուսով ենք, որ դա կանի նաեւ ՌԴ-ն»,-ասել է Փիրվերդիեւը:

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծերի նախագիծն այսօր մշակվում է: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումն է սկսել ԱՄՆ-ի Միջազգային համագործակցության գործակալությունը` USAID-ին:



Պետք է նշել, որ նիստին չեն մասնակցել Թուրքմենստանը, Վրաստանն ու Հայաստանը, սակայն ներկա է եղել Իրանը, հաղորդում է Fineko/abc.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---