ԼՂՀ ճանաչման հետագա ձգձգումը կարող է թանկ նստել

PanARMENIAN.Net - Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կանոնավոր հանդիպումներին եւ նրանց լավատեսական հայտարարություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադարձություներն անբարենապաստ հունով են ընթանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքական մեկնաբան, Analitika.at.ua վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը: Նրա կարծիքով, Անկարան օգտագործում է հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բանակցություններն որպես ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու հնարավորություն, իսկ Բաքուն փորձում է ձեւավորել այսպես կոչված Ղարաբաղի ստվերային կառավարություն` պահանջելով նրանց մասնակցությունը բանակցություններին, ինչն ակնհայտ մարտահրավեր է: «Այս ամբողջ ֆարսը վարկաբեկում է բանակցային գործընթացը: Իրադարձությունների տրամաբանական շարունակությունը պետք է դառնա Երեւանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, եւ միայն դրանից հետո շարունակել բանակցությունները: ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը հատկապես արդիական է Ադրբեջանի կողմից այսպես կոչված Ղարաբաղի ստվերային կառավարության ստեղծումն է: ԼՂՀ ճանաչման հետագա ձգձգումը կարող է թանկ նստել ինչպես Երեւանի, այնպես էլ Ստեփանակերտի համար: Հայկական կողմը պետք է իրատեսորեն գնահատի Բաքվի դիրքորոշման անհամարժեքությունը եւ ԼՂՀ-ի անկախության ճանաչմամբ ընդդիմադիրրներին կանգնեցնել 15-ամյա վաղեմության իրադարձությունների անդառնալիության փաստի առջեւ»,-ասել է Հակոբյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---