ՀՀ Ազգային ժողովը դարձավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ 6 հուլիսի 2009 - 23:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Փարիզում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 35-րդ նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 3-ին եւ 4-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունն անցկացրեց ոչ պաշտոնական խորհրդակցություններ եւ հանդիպումներ ՖխՎանդամպետությունների պատվիրակություններիհետ: Ինչպես ասվում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ, հուլիսի 5-իկեսօրինՖխՎ 35-րդ նստաշրջանը որոշեց ՀՀ Ազգայինժողովին շնորհել կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ: Այդ կապակցությամբ նիստի ընթքացքում ելույթով հանդես եկավ ՖխՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի Հայաստանի խորհրդարանը դառնա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի ցանկություններին եւ ձգտումներին: Հուլիսի 5-իերեկոյան ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի ՍենատումՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային զրույց ունեցավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռառ Լարշեի հետ:Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայենի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ որակելով դրանք խորը, ջերմ եւ բարեկամական: Նրանք հատուկ նշեցին ֆրանսահայ համայնքի դերը երկկողմ համագործակցությունը զարգացնելու գործում: Ֆրանսիայի ԱԺ նախագահը շնորհավորեց իր հայ գործընկերոջը ՖխՎ-ում ՀՀ ԱԺ ներգրավման կապակցությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է շարունակել խրախուսել Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական մշակույթի հանդեպ գոյություն ունեցող հետաքրքրությունը: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Արցախի հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման եւ տարածաշրջանի կայունությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |