Հայ-թուրքական սահմանի բացումը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի տնտեսության զարգացման վրա13 օգոստոսի 2009 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման հարցը քնարկման առարկա չէ, այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը: «Ոչ Հայաստանն է փակել սահմանը, այլ Թուրքիան, եթե նա այդքան ցանկանում է բացել այն, թող ինքն էլ մտածի այդ մասին»,- ասել է Սեդրակ Աճեմյանը: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության զարգացման վրա, նույնն էլ վերաբերում է այն տարբերակին, եթե հայ-թուրքական սահմանն այդպես էլ փակ մնա: «Եթե անգամ հայ-թուրքական սահմանը չբացվի, դա չի ազդի երկրի տնտեսության վրա, քանի որ արտասահմանում Հայաստանն ունի սփյուռք, որը պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել երկրի տնտեսության զարգացման մեջ»,- նշել է ՍԴՀԿ կուսակցության անդամը: Նրա խոսքով, հայկական իշխանություններն ու սփյուռքը պետք է սկսեն լուրջ ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը: Աճեմյանը նաեւ ընդգծել է, որ սահմանի բացման դեպքում Հայաստանը պետք է պատրաստված լինի, քանի որ սահմանի բացման հետեւանքներն այնքան էլ հաճելին չեն լինելու: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |