Ղրիմում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» համաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-6-ին Հին Ղրիմի մոտ` Սուրբ Խաչ վանքային համալիրի տարածքում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» II միջազգային գիտագործնական համաժողովը:



Ինչպես հաղորդել է Ղրիմի հայկական համայնքը, համաժողովի շրջանակներում աշխատանք է ծրագրվում 13 ուղղություններով` «Հայ-ուկրաինական կապերը անտիկ դարաշրջանից մինչեւ մեր օրերը», «Ղրիմի եւ Ուկրաինայի այլ մարզերի Հայկական եկեղեցու պատմությունը», «Հայաստան-Ուկրաինա` մշակույթների երկխոսություն», «Ուկրաինայի հայկական համայնքի վերածնունդը XX-XXI դարերի սահմանին», «Ուկրաինայի հայերի մշակույթը` միջնադարից մինչեւ մեր օրերը» եւ այլ թեմաներով: Կկազմակերպվեն նաեւ «Հին աշխարհի եւ միջին դարերի պատմություն» ու «Նոր եւ նորագույն պատմություն» սեկցիաները:



Համաժողովը կվարեն չորս լեզուներով` ռուսերեն, ուկրաիներեն, հայերեն եւ անգլերեն: Միջոցառման արդյունքներով գիտական հոդվածների ժողովածու կկազմվի, հաղորդում է e-crimea.info-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---