Իրանա-թուրքական հարաբերությունների բարելավումից Հայաստանը միայն կշահի

PanARMENIAN.Net - Թուրքիան այսօրվա դրությամբ ավելի հակաիսրայելական է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» հետազոտական կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը: Ըստ նրա, Անկարան դեռ երկար նույն դիրքորոշումը կպահպանի Երուսաղեմի հարցում:



«Թուրք-իրանական մերձեցումը դրական կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա»,-ասել է Սարուխանյանը` հավելելով, որ դա հնարավորություն կտա երկրներին եռակողմ նախագծեր իրականացնել էներգետիկ ոլորտում: Ընդ որում, նա նշել է, որ հարաբերությունների բարելավումն Իրանի ու Թուրքիայի միջեւ կխարխլի Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում: «Էներգետիկ գրավչության տեսակետից, Ադրբեջանը կկորցնի իր նշանակությունը Թուրքիայի համար»,-ասել է Սեւակ Սարուխանյանը:



Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, Անկարան կստանա Թեհրանի աջակցությունը` Սարուխանյանն ասել է, որ հազիվ թե Թուրքիան նման քայլի գնա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---