Կոստանդնուպոլսյան պատրիարքի համակառավարչի պաշտոնին երկու եպիսկոպոս են հավակնում

PanARMENIAN.Net -
ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը եւ եպիսկոպոս Գարեգին Բեկչիյանն առաջադրել են իրենց թեկնածությունները ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի համակառավարչի պաշտոնում: Նոր պատրիարքն այդ պաշտոնը զբաղեցնելու է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ միասին, որն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները հիվանդության պատճառով:



Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, 6 հավանական թեկնածուներից երկու եպիսկոպոսներն էլ դրական պատասխան տվեցին Կոստանդնուպոլսյան պատրիարքի նամակին, որը նրանց հասցեագրված էր պարզելու համար, թե արդյոք նրանք ցանկանում են առաջադրել իրենց թեկնածությունը պատրիարքի պաշտոնում, թե ոչ: Կոստանդնուպոլսի պատրիարք ընտրվելու համար պարտադիր պայման է թուրքական քաղաքացիությունը:



Դեկտեմբերի սկզբին Ստամբուլի հայկական համայնքը դիմեց քաղաքապետ Մուամմեր Գյուլերին նոր պատրիարք ընտրելու համար թույլտվություն ստանալու նպատակով: Թուրքիայի սահմանադրության համաձայն կրոնական փոքրամասնությունները չեն կարող ուղղակիորեն ընտրել հոգեւոր առաջնորդին, այլ պետք է միայն իրենց թեկնածությունն առաջարկեն կառավարությանը հաստատման համար:

Հայ Առաքելական եկեղեցի

Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) քրիստոնյա աշխարհի ամենահնագույն եկեղեցիներից է, որը ունի մի շարք էական տարբերություններ դավանանքի եւ արարողակարգի մեջ, ինչը տարբերում է նրան ինչպես բյուզանդական ուղղափառությունից, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: 301 թ-ն Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պետականորեն ընդունեց Քրիստոնեությունը: ՀԱԵ-ն արարողակարգը կատարում է իր ծիսակարգով:

Ներկայումս միասնական ՀԱԵ-ն կանոնիկ կառուցվածքով միասնական է , սակայն ունի երկու կաթողիկոսական աթոռ` Էջմիածնում եւ Կիլիկիայում (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն), կենտրոնը` Անթիլիասում, Լիբանան: Կիլիկիո կաթողիկոսությունը վարչական անկախության ունի, սակայն առաջնությունը պատկանում է Էջմիածնի Սուրբ աթոռին, որը կրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ծայրագույն Պատրիարքի տիտղոսը այնուամենայնիվ:

Էջմիածնի տնօրինության տակ են գտնվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր թեմերը, եւ արտասահմանյան թեմերի մեծամասնությունը, մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի եւ նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրներում: Կիլիկիո կաթողիկոսը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի եւ Կիպրոսի թեմերը:

Գույություն ունեն նաեւ ՀԱԵ-ի երկու ինքնավար պատրիարքություն` Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի, որոնք ենթակա են Էջմիածնի կաթողիկոսին: Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքները արքեպիսկոպոսի աստիճան: Երուսաղեմի պատրիարքության տակ են գտնվում Իսրայելի եւ Հորդանանի եկեղեցիները, իսկ Կոստանդնուպոլսի` Թուրքիայում եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---