Մոսկվայում բացահայտվել է Հայաստանի քաղաքացու սպանությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայի միլիցիայի աշխատակիցները բացահայտել են 28-ամյա հայաստանցու սպանությունը, որի դին հայտնաբերվել էր նախօրեին Նոր Արբատում գտնվող գրասենյակներից մեկում: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ այլ հայաստանցի` զոհվածի 33-ամյա ծանոթը: Ինչպես պարզել է միլիցիան, նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 33-ամյա հանցագործը դանակով երկու հարված է հասցրել նրան, հաղորդում է «Ռոսբալտը»:



28-ամյա տղամարդն աշխատում էր Մոսկվայում որպես աշղեկ եւ ղեկավարում էր շինարարների բրիգադը, որոնք զբաղվում էին տարբեր տարածքների վերանորոգմամբ: Նոր Արբատի թիվ 17 տանն էր գտնվում բրիգադի հերթական օբյեկտը, որտեղ էլ հայտնաբերվել է սպանվածի մարմինը: Փորձագետները պարզել են, որ աշղեկը մահացել է դանակով հասցրած երկու հարվածներից` կրծքին եւ մեջքին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---