ՊԵՆՏԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է «ԱՆՁԱՄԲ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿԻՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

PanARMENIAN.Net - Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, շաբաթ օրը պաշտոնական այցով Երեւան կժամանի ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆիլդը: «Արմինֆո» գործակալության թղթակցին Պենտագոնի ներկայանլ չցանկացած մի աշխատակցից հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարը մտադիր է իր երախտագիտությունը հայտնել Հայաստանի իշխանություններին հակաահաբեկչական գործողություններին աջակցելու համար: Հայաստանի մայրաքաղաք կատարելիք իր այցով Ռամսֆիլդը ցանկանում է ընդգծել այն կարեւորությունը, որը Վաշինգտոնը տալիս է Երեւանի հետ ռազմական համագործակցությանը: Հայաստանում Դոնալդ Ռամսֆիլդը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարքսյանի հետ, որը այդ առիթով հետաձգել է Կիպրոս նախատեսված այցը: Այցի ավարտից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարը տաս րոպեանոց ճեպազրույց կանցկացնի հայ լրագրողների համար: Պենտագոնի ղեկավարը Երեւան կժամանի Բաքվից կեսօրից հետո: Երեւանում նա կլինի մի քանի ժամ, որից հետո կմեկնի Թբիլիսի, իսկ այնտեղից` Տաշքենտ:

Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու հիմնական հարցեր: Առաջին հերթին, դա Հայաստանի ու ԱՄն-ի համագործակցությունն է միջազգային ահաբեկչության հետ պայքարում: Զրուցակիցները կքննարկեն նաեւ ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---