ԼՂՀ ԿԸՀ փոխնախագահ. Խորհրդարանական ընտրությունները կարելի է կայացած համարել

ԼՂՀ ԿԸՀ փոխնախագահ. Խորհրդարանական ընտրությունները կարելի է կայացած համարել

PanARMENIAN.Net - «Ես շնորհավորում եմ ԼՂՀ ժողովրդին կայացած ընտրությունների առթիվ, քանի որ 15:00 դրությամբ 95 303 ընտրողներից արդեն քվեարկել են 44 357-ը, այն է 46%: Իսկ Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ընտրությունները կայացած են համարվում ընտրողների 25%-ի մասնակցության դեպքում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:

Արզումանյանի խոսքով, 16 ընտրատարածքներից քվեարկության ակտիվությամբ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հադրութում` 60.87%, Ասկերանում` 57.57% և Մարտունիում` 66.72%:

Արզումանյանը հաղորդել է նաև, որ մինչև ներկա պահը խախտումների երկու դեպքեր են արձանագրվել, երբ անհայտ անձինք փորձել են ընտրատարածքներում քարոզչական թերթիկներ տարածել: «Բայց դա, բնականաբար, չի կարող ազդել այդ ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների վրա»,- հայտնել է Եղիշե Արզումանյանը: Նա նկատել է նաև, որ քվեարկության մասնակիցների թիվը կարող է հասնել 70%-ի:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---